Արվեստագիտական գրականության մեջ նրա անունը հանդիպում է նաև Mathis, իսկ ազգանունը՝ Gothart կամ Neithardt ձևերով։ Աշխատել է Աշաֆենբուրգում (Բավարիա), Մայնի Ֆրանկֆուրտում և Մայնցում (Հեսսեն)։ 1508-1525 (կամ 1526) թթ.-ին՝ Մայեցի արքեպիսկոպոսների և կուրֆյուրստների պալատական գեղանկարիչ, ճարտարապետ։ Հետապնդվել է 1524-1526 թվականների Գյուղացիական պատերազմին համակրելու համար։ Նիտհարդի աշխատանքներում չարչարված Քրիստոսի կերպարները և ընդգծված ռամկությամբ պատկերված սրբերը տոգորված են բողոքի ոգով։ Նիտհարդի գլխավոր ստեղծագործություններից են «Իգենհայմի խորանի»ինը մասանի պատկերները (1512-1515 թթ., Ունտերլինդեն թանգարան, Կոլմար, Ֆրանսիա)։ Նիտհարդի հետագա աշխատանքներում նկատելի է իտալական Վերածննդի արվեստի ազդեցությունը («Ս․ Երազմուսի և Մավրիկիոսի հանդիպումը», մոտ 1518 թ., Հին պինակոտեկա, Մյունխեն)։ Ուշ շրջանի աշխատանքներում Ն․ նորից է անդրադարձել Քրիստոսի չարչարանքների թեմային, դիմել ուշ գոթական գեղանկարչության հնարանքներին («Ողբ առ Քրիստոս», 1524-1525 թթ., Աշաֆենբուրգի ծխական եկեղեցի)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 305)։